Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

«Ճանչողական պատերազմի» մեթոդները

«Ճանչողական պատերազմի» մեթոդները
01.10.2025 | 11:55

Նիկոլը և իր քպ-ն կիրառելով «Ճանչողական պատերազմի» մեթոդները՝ Հայաստանի ժողովրդի դեմ, 2026 թվականի ընտրություններին ընդառաջ հասարակությանն ավելի են բևեռացնելու։

Արդյունքում ընտրությունների ժամանակ կողմերի ընտրողներն է՛լ ավելի են լարվելու միմիյանց դեմ, ու շատերը պատրաստ են ներել յուրայինների սխալները, թեկուզ և իրենք կողմնակից չլինելով վարած քաղաքականությանը: Սա կոչվում է «մեղադրել ընտրովի»։

Նրանք իրենց այդ վարքագիծը բացատրելու են մոտավորապես այսպես՝ «մենք նրան ժամանակ ենք տալիս սրբագրելու իր սխալները, ու որոշ ժամանակ հետո ինչ-որ բան կտեսնենք: Մենք գիտենք ռիսկերը և հուսով ենք, որ նա իրեն կարդարացնի»։

Ճիշտ այնպես, երբ 2020 թվականին անընդհատ ասում էին, մի բան գիտենք, ու վստահ ենք, որ հաղթում ենք․․․

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6181

Մեկնաբանություններ